31121 դիտում
22:10 18-12-2018
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. թմրանյութերի փաստով հարուցված քրեական գործերով ձերբակալվածը քննիչի աշխատասենյակից դիմել է փախուստի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, 27-ամյա Նարեկ Մանանդյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա նոյեմբերի 20-ին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Յարմալոյանը ներկայացվել է քննչական բաժին և նոյեմբերի 21-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում նա ավագ քննիչ Մանանդյանի որոշմամբ ձերբակալվել է, որից հետո կասկածյալը քննիչին հայտնել է, որ իրեն վատ է զգում և ցանկանում է ջուր խմել, քննիչն էլ, ցուցաբերելով մարդկային վերաբերմունք, Վ. Յարմալոյանին, ով մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների և պրեկուրսորների ապօրինի շրջանառություն իրականացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով) հատկանիշով, դուրս է թողնում աշխատասենյակից և ինչպես հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմում, վերջինը դիմում է փախուստի՝ «Հայդե Փարիզ»:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փախուստի փաստով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
[b]Ավագ քննիչ Նարեկ Մանանդյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0335378001545156716507419.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
94433 դիտում
16:30 15-10-2020
Արտառոց դեպք Երևանում. ձերբակալվածը քննչական բաժնի 3-րդ հարկի պատշգամբից դիմել է փախուստի
2367 դիտում
22:06 10-11-2015
Խանութի սեփականատիրոջ աշխատասենյակից հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի
3173 դիտում
19:03 14-08-2017
Ավարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը