211652_close_icon
views-count2367 դիտում article-date 22:06 10-11-2015

Խանութի սեփականատիրոջ աշխատասենյակից հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի

Նոյեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 1940 թ. ծնված Վազգեն Ն.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 08.30-ին, Մոլդովական փողոցի 4-րդ շենքում գործող, իրեն պատկանող սուպերմարկետի բանվոր Վարդանն իր աշխատասենյակի սեղանից բացահայտ հափշտակել է 900.000 դրամ և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդանը 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն է: Նոյեմբերի 9-ին, ժամը 11.00-ին, Վարդան Մ.-ն ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և խոստովանել կատարածը: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր