211652_close_icon
views-count3147 դիտում article-date 09:36 19-12-2018

Նախարարությունների թի­վը կրճատվելու է․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարության կառուց­վածքում առաջիկայում փոփոխություններ են լինե­լու և կտրուկ կրճատվելու նախարարությունների թի­վը՝ 18-ից դրանք դառնալու են 11-ը: Այս պահին դեռ ընթանում են ինտենսիվ քննարկումներ, և վերջնա­կան որոշում չկա: Մեր տեղեկություններով, օրինակ տարածքային կա­ռավարման և զարգացման նախարարությանը կմիացվեն ենթակառուցվածքները, մասնավորապես տրանսպորտը, ջրային համակարգը և այլն: Իսկ նա­խարարությունը կվերանվանվի տարածքային կառա­վարման և ենթակառուցվածքների նախարարություն: Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը կդառ­նա բարձր տեխնոլոգիաների և կապի նախարարու­թյուն: Կրթության և գիտության նախարարությունը իր մեջ «կկլանի» սպորտի և երիտասարդության բնագա­վառը: Սփյուռքի նախարարությունը կկորցնի իր կար­գավիճակը և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կներառվի ԱԳՆ-ի կազմում: Իրենց կար­գավիճակը կպահպանեն առողջապահությունը, սո­ցապը, էներգետիկան և այլն: Քննարկվում է անգամ գյուղնախարարությունը նախարարություններից մե­կում որպես առանձին կառույց ներառելու հարցը: Մեր տեղեկություններով իրենց պաշտոնները կպահպա­նեն առնվազն երեք նախարարներ, տարածքայինում՝ Սուրեն Պապիկյանը, առողջապահությունում՝ Արսեն Թորոսյանը, կապի և ՏՏ ոլորտում՝ Հակոբ Արշակյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր