211652_close_icon
views-count1108 դիտում article-date 10:32 04-02-2021

Որքան է կրճատվելու կրթության ֆինանսավորումը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է մինչև 10 տոկոսով կրճատել բյուջեի ծախսերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ մոտ 17 միլիարդ դրամով կրճատվելու է կրթության ֆինանսավորումը։ Այլ ոլորտների ֆինանսավորումը ևս կրճատվելու է։ Այս որոշումը, սակայն, խիստ անհանգստացնող է, քանի որ պատերազմից հետո կարծես թե բոլորը միաբերան կրկնում էին, որ պետք է գիտությունը զարգացնել, դեմքով շրջվել դեպի գիտություն։ Բայց պարզվում է՝ իրականում ճիշտ հակառակն է կատարվելու։ Կառավարությունը որոշել է մեջքով շրջվել գիտությանը՝ կրճատելով ֆինանսավորումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր