211652_close_icon
views-count3364 դիտում article-date 17:49 21-12-2018

Յուրգեն Կլոպ. Հանում եմ գլխարկս «Ման Սիթիի» առջև

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» խաղը: «Պետք է խոստովանեմ, որ «Սիթին» իրապես ուժեղ է: Չեմ կարող ասել, որ նրանց բախտը ինչ որ տեղ բերել է: Ոչ: Նրանք հրաշալի են յուրաքանչյուր խաղում: Այդպես էր նախորդ մրցաշրջանում, երբ նրանք հավաքեցին 100 միավոր, այդպես է այժմ: Գլխարկս հանում եմ նրանց առջև: Պետք է նշեմ նաև, որ «Սիթին» թուլության ոչ մի նշան ցույց չի տալիս: Թերևս, միայն «Էվերթոնի» հետ խաղի (3:1) մեկնարկային 15 րոպեներին նման բան տեսա, դա էլ՝ ՉԼ-ում ծանր հանդիպումից անմիջապես հետո: Բայց հետո նրանք շտկվեցին ու ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Նրանք գործող չեմպիոններն են և շարունակում են նախկինի պես չեմպիոնական խաղ ցուցադրել», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր