2181 դիտում
21:43 21-12-2018
Հայաստանի ջրմուղը՝ 107 տարեկան. Ջրավաճառ տղայից՝ SCADA հեռակառավարման համակարգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճակատագրի կամոք, 1911թ. դեկտեմբերի 23-ին «Կաթնաղբյուր-Երեւան» նորակառույց ջրատարով կենարար հեղուկը վայրկյանում 23 լիտր քանակությամբ հասավ մայրաքաղաք, դրանով իսկ Հայաստանում հիմք դնելով կանոնավոր ջրամատակարարման համակարգին:
Իրականացավ քաղաքացիների դարավոր երազանքը. Գետառի, Զանգվի, ջրհորների ջրին, քյարիզներին ու ջրավաճառ տղային փոխարինելու եկան ջրատարներն ու ջրամբարները, պոմպակայաններն ու քլորակայանները, փականային համակարգն ու ջրաչափերը:
Գուցե այն հեռավոր դեկտեմբերի 23-ին Երեւանում ձյուն էր գալիս, կամ էլ սառը քամի էր փչում ու անձրեւում, բայց միեւնույն է քաղաքացիների տրամադրությունն անշուշտ տոնական էր: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ օրը պատվում ջրմուղագործներին: Եւ դա բնական է: ժողովուրդն ասում է՝ ջուր խմելիս մի մոռացիր աղբյուր կառուցողին:
Տարեցտարի զարգանում ու «հասակ է առնում» ջրմուղ-կոյուղու համակարգը ողջ Հայաստանում, արդեն սկսվել է SCADA հեռակառավարման համակարգի ներդնումը, սակայն սկիզբը չի մոռացվում: Ու չպետք է մոռացվի: Նաեւ այն պատճառով, որ սկիզբը՝ նախեւառաջ մարդիկ էին՝ լավատես, անձնուրաց ու վաղվա օրվա մասին մտածող: Այն դժվար ժամանակներում երեւանցի 12 երեւելիներ սեփական միջոցներով «Էրիվանյան ջրմուղ» փայատիրական ընկերության նախագահ ինժեներ Վասիլի Միրզոեւի գլխավորությամբ կարողացան թեկուզ մասամբ հագեցնել երեւանցիների պապակը, քաղաքի 9 կետերում կազմակերպելով ջրի
վաճառք…
Շատ ջրեր են հոսել այդ օրից, սակայն գործի հիմքում նորից մարդն է՝ իր ձգտումով, գործին նվիրվածությամբ, մասնագիտական կարողություններով ու պատասխանատվությամբ: Այսօր մեր 2900 աշխատակից՝ ջրամբարի օպերատորից մինչեւ գլխավոր տնօրեն, հանրապետության մոտ 360 բնակավայրերում շուրջօրյա ռեժիմով ապահովում է 550 000 ակտիվ բաժանորդների՝ ընտանիքների ու հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարումն ու ջրահեռացումը:
Հայաստանյան ջրմուղը դառնում է 107 տարեկան: Վեոլիա Ջրի կորիզը հանդիսացող Երեւան ջրում ձեւավորված ավանդույթի համաձայն դեկտեմբերի 23-ը նշվում է որպես մասնագիտական տոն, որպես եւս մեկ հնարավորություն գնահատելու սեփական աշխատանքն ու վաստակը, կարեւորելու ջրմուղագործի մասնագիտությունը, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյան:
Շնորհավո՜ր ձեր տոնը, հարգելի՛ գործընկերներ:
Ձեզ ուժ ու եռանդ, առողջություն ու հաջողություն՝ հօգուտ գործի եւ հանրության:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
3227 դիտում
18:00 25-11-2016
Գործարկվեց SCADA հեռակառավարման ծրագիրը. Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. հոկտեմբերին
3213 դիտում
15:53 25-04-2016
«Լոկատորից»` SCADA համակարգ. մեկնարկը տրված է
15799 դիտում
09:31 30-03-2022
«Մեր տղայից» մինչև տեղական «իշխանիկ»․ «Իրավունք»
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»