1535 դիտում
13:34 23-12-2018
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 800 երեխա մասնակցել է ամանորյա միջոցառմանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումից հետո, ամանորյա միջոցառումների շրջանակում, երեխաների խմբերն ուղևորվել են մայրաքաղաքում գործող տարբեր զվարճանքի վայրեր, որտեղ նրանց ժամանցն ու սնունդը անվճար կամ մասնակի անվճար ապահովել են «Rossia mall», «Rio mall» ,«Yerevan mall», «Նեպտուն», «Տաշիր պիցցա», «Cityzen», «Փոքրիկ Էյնշետյն» կազմակերպությունները: «Շնորհակալություն ենք հայտնում նրանց երեխաների ժամանցը ապահովելու համար»,- նշել են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ միացել է խմբերից մեկին:
Նմանատիպ նյութեր
2516 դիտում
21:52 31-05-2019
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Հայաստանից և Արցախից հարյուրավոր երեխաներ մասնակցել են տոնական միջոցառումների
10633 դիտում
22:38 25-06-2019
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել Հարութ Փամբուկչյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը