211652_close_icon

Էրդողանը Իսրայելին մեղադրել է ահաբեկչական քաղաքականության մեջ

views-count2669 դիտում article-date 21:11 23-12-2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին մեղադրել է, որ վերջինս պետական ահաբեկչության քաղաքականություն է իրականացնում պաղեստինցիների հանդեպ: Ընդ որում, Էրդողանը հրեական պետության ղեկավարին անվանել է «չարիքի սերմեր տարածողների խոսափող» և նրան կոչ արել պատասխան տալ իր չարիքների համար: Բացի այդ, թուրք առաջնորդը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդին: «Որպես Թուրքիայի նախագահ, ես օգնում եմ ճնշվածներին: Իսկ իսրայելական կառավարության ղեկավարը չարիք է սերմանում և զբաղվում պետական ահաբեկչությամբ», ասել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր