211652_close_icon
views-count1122 դիտում article-date 16:07 25-12-2018

Տոն օրերին մայրաքաղաքի բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն

Հարգելի համաքաղաքացիներ, Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր