891 դիտում
15:59 27-12-2018
Քրեակատարողական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանն անցկացրին աշխատանքային խորհրդակցություն քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ապահովման գծով տեղակալների մասնակցությամբ։
Մ. Միքայելյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես տոնական օրերին ծառայության անցկացման, ծառայողների կարգապահության ամրապնդման և նախատոնական օրերին հանձնուքների ընդունման կազմակերպմանը:
Մ. Միքայելյանը խորհրդակցության ընթացքում անդրադարձավ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ուժեղացված տարբերակով ծառայության աշխատանքները կազմակերպելու հանձնարարականների կատարմանը. մասնավորապես հաճախակի դարձնել նախատոնական օրերի խուզարկությունները՝ բացառելով արգելված իրերի ներթափանցումը, հիմնարկների պետի տեղակալների անձնական ուշադրության կենտրոնում պահել ծառայողական կարգապահությունը, ազատազրկված անձանց հետ շփման հարթակում գործել միմիայն օրենքով սահմանված կարգով։ Խորհրդակցության ավարտին հիմնարկի պետի տեղակալները ներկայացրին օպերատիվ իրավիճակը և տոնական օրերին ծառայության նախապատրաստական աշխատանքները։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
14:30 02-03-2019
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2890 դիտում
14:20 09-08-2018
Քրեակատարողական ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել
1588 դիտում
16:49 20-04-2019
Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել
Այս բաժնից
3241 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը