1324 դիտում
14:30 02-03-2019
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծառայության պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամաններով, Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար պարգևատրվեց «Պատվավոր քրեակատարողական ծառայող» կրծքանշանով։ Վերջինս 2019թ. մարտի 1-ին նախարարի հրամանով սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ ազատվեց քրեակատարողական ծառայությունից: Ծառայության պետը Գ. Վարդանյանին հայտնեց իր խորին շնորհակությունը անձնվեր և անբասիր ծառայության համար:
Սկսելով խորհրդակցությունը՝ Ա. Մխոյանը նախ հակիրճ անդրադարձավ ներկայումս կենտրոնական մարմնի կողմից քրեակատարողական հիմնարկներում իրականացվող ուսումնասիրություններին և մեթոդական օգնության տրամադրմանը:
Այնուհետև Ա. Մխոյանը քրեակատարողական հիմնարկների պետերի ուշադրությունը հրավիրեց մասնագիտական դասընթացների անցկացման, փաստաթղթավորման պատշաճ կատարման, քրեական ենթամշակույթի, ինչպես նաև արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի վրա՝ հանձնարարելով հիմնարկների պետերին ձեռնարկել առավել գործուն միջոցներ՝ նպաստելու արգելված իրերի հայտնաբերմանը մինչ ազատազրկված անձանց բնակության համար նախատեսված տարածք մտնելը:
Արտյոմ Մխոյանն անդրադարձավ նաև ծառայողական կարգապահության ամրապնդման և համազգեստի կրման կարգի պահպանման հարցերին:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ծառայության պետն ընդգծեց, որ խիստ հետևողական է լինելու արձանագրված թերությունները շտկելու ուղղությամբ տրված հանձնարարականների կատարմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
891 դիտում
15:59 27-12-2018
Քրեակատարողական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
2893 դիտում
14:20 09-08-2018
Քրեակատարողական ծառայությունում խորհրդակցություն է անցկացվել
1591 դիտում
16:49 20-04-2019
Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել
Այս բաժնից
574 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
763 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1510 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն