211652_close_icon
views-count4964 դիտում article-date 22:18 28-12-2018

Յուրգեն Կլոպ. Եթե ինձ հետ խոսելու բան կա, դուռս բաց է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է պաշտպան Ալբերտո Մորենոյի հայտարարությունը: 26-ամյա ֆուտբոլիստը նշել է, թե դժգոհ է, որ չի հայտնվում մեկնարկային կազմում: «Մամուլի խոսնակն ինձ ասաց այդ մասին: Ես դեռ պատրաստ չեմ դա մեկնաբանել: Իմ դուռը միշտ բաց է, եթե ինչ որ մեկը ցանկանում է իմ հետ խոսել: Ակնհայտ է, որ Ալբերտոն դժգոհ է, որ խաղադաշտում ժամանակ քիչ է անցկացնում: Մարզումների ժամանակ նա այդ ամենը ցույց չի տալիս, նա ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր