27739 դիտում
23:39 07-01-2019
Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել համաներմամբ ազատ արձակված 34-ամյա կնոջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արման Հազոյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում, իր վարած Opel մակնիշի 35 LQ 713 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի Մեդովկա գյուղի բնակիչ, 34-ամյա Մերինե Ավետիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը նոր էր ազատվել կալանքից, նրա նկատմամբ համաներում էր կիրառվել:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
7401 դիտում
18:41 24-02-2019
Համաներմամբ ազատ արձակված տղամարդը անչափահաս զարմիկին սովորեցրել էր գողություն անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ