2905 դիտում
16:59 10-01-2019
Արսեն Թորոսյանն անակնկալ այցեր է կատարել դպրոց, մանկապարտեզ և պոլիկլինիկա
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անակնկալ այցելություններ է կատարել Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց, թիվ 30 մանկապարտեզ և Երևանի Կառլեն Եսայանի անվան պալիկլինիկա:
Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցում նախարարի պաշտոնակատարը տնօրեն Անահիտ Ուզունյանի հետ շրջել է ուսումնական հաստատությունում, շփվել երեխաների հետ, ստուգել դասասենյակներում օդի ջերմաստիճանը:
Դպրոցի տնօրենը նախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ հիվանդ երեխաները հետ են ուղարկվում տուն: «Առավոտյան բուժքույրը մեկ առ մեկ ստուգում է երեխաներին: Այսօր հինգ երեխայի հետ է ուղարկել տուն: Դասապրոցեսը բնականոն հունով է ընթանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ուզունյանը:
Թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Աննա Սալոյանի հետ նախարարը շրջել է սենյակներով, ստուգել խմբասենյակների ջերմաստիճանը: Նախադպրոցական հաստատության տնօրենը նշել է, որ հիվանդ երեխաներին ծնողները մանկապարտեզ չեն բերում: «106 երեխայից այսօր հաճախել է 63-ը: Նրանցից 20-ը հիվանդ է, մյուսները վախենում են երեխաներին բերել հաստատություն: Մենք առավոտյան ջերմաչափում ենք իրականացնում»,-ասել է նա:
Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն էլ Արսեն Թորոսյանին ասել է, որ տոն օրերին պոլիկլինիկայում իրականացվել է սահմանված հերթապահություն, այցելությունները, սակայն, շատ քիչ են եղել:
Պոլիկլինիկայի իմունականխարգելման սենյակում Թորոսյանը հետաքրքրվել է, թե ինչպիսին է գրիպի իմունիզացիայի վիճակը, ինչին ի պատասխան համապատասխան մասնագետը պատասխանել է, որ քաղաքացիները պատվաստվում են հիմնականում այս սեզոնին: «Գրիպի դեմ պատվաստվում են և առողջ մարդիկ, և ռիսկի խմբում գտնվողները: Հղիները, սակայն, սարսափում են վակցինացիայից»,-նշել է նա:
Աննա Սիսոյանը հավելել է, որ պոլիկլինիկա սեզոնային սուր շնչառական հավանությունների առումով մարդիկ ևս դիմում են և գնալով այցերը շատանում են:
Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է: Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:
Նմանատիպ նյութեր
6469 դիտում
15:46 07-02-2019
Ոստիկանության պետն անակնկալ այցեր կատարեց ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3709 դիտում
18:48 04-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարարն անակնկալ այց է կատարել Աշտարակ քաղաքի ավագ դպրոց
5258 դիտում
10:26 01-09-2019
Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղի դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
415 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
847 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
724 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը