3980 դիտում
22:32 11-01-2019
Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքը սկսել է զորքերի դուրսբերման գործողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստացվել են հաղորդագրություններ այն մասին, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքը սկսել է այստեղից զորքերի դուրսբերման գործողություններ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4738913.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Ինչպես գնդապետ Շոն Ռայընն է ասել, ՝՝դաշինքը սկսել է ռազմական ուժերի համաձայնեցված դուրսբերում։ Դաշնակից ուժերի խոսնակն ասել է, թե անվտանգության դրդապատճառներով ինքը չի կարող հայտնել այլ մանրամասնություններ։
Հիշեցնենք, որ այս շաբաթասկզբին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, թե Սիրիայից ռազմական ուժերի դուրսբերումից առաջ հարկավոր է ստանալ երաշխիքներ, որ քրդական ուժերի դեմ չեն իրականացվի ռազմական գործողություններ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որպես Բոլթոնի խոսքերի դեմ բողոք, հրաժարվեց հանդիպել նրան։
Քրդական ուժերը, մասնավորապես Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող խմբավորումը Դաեշի դեմ պայքարում եղել է Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը, խմբավորում, որը սակայն Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Անկարան պնդում է, որ այս խմբավորումն անմիջական կապ ունի Թուրքիայի ներսում գործող ապստամբ ուժերի հետ։
Ամերիկյան ուժերը Սիրիայի պատերազմի մեջ մտան 2Օ14 թվականից, երբ այստեղ ժամանեցին սահմանափակ թվով ջոկատներ՝ քրդերի կողմից Դաեշի դեմ ծավալված պայքարում նրանց խորհրդատվություն տալու ու մարզելու նպատակով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4533 դիտում
14:27 01-01-2019
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար կպահանջվի առնվազն 4 ամիս
1584 դիտում
10:44 08-07-2019
ԱՄՆ-ն թալիբների հետ քննարկում է Աֆղանստանից 2,5 տարում զորքերի դուրսբերման ժամանակցույցը. WSJ
Այս բաժնից
961 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
787 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1840 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել