2759 դիտում
14:26 20-01-2019
Ճապոնիայում 113 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
113 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Մասաձո Նոնական: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մասաձո Նոնական Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել նախորդ տարվա ապրիլին:
Նշվում է, որ Հոկայդո կղզու բնակիչը ծնվել էր 1905թ.-ին:
Նոնակայի ընտանիքի անդամները հունվարի 20-ի առավոտյան նկատել են, որ նա չի շնչում: Ավելի ուշ բժիշկը հաստատել է տղամարդու մահը:
Նոնակայի թոռնուհին նշել է, որ պապի շնորհիվ իրենք բոլորը երջանիկ կյանք են ունեցել:
Այս պահին աշխարհի ամենատարեց բնակիչը 116-ամյա Կանե Տանական է, ով նույնպես ապրում է Ճապոնիայում:
Նմանատիպ նյութեր
6741 դիտում
19:29 30-01-2018
113 տարեկանում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը
1843 դիտում
13:03 07-07-2015
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
3961 դիտում
10:28 19-01-2016
Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը
Այս բաժնից
820 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1054 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
790 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը