Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը
Ճապոնիայում 112 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Ria Novosti-ն:
Յասուտարո Կոյդեն կյանքի վերջին օրերին գտնվում էր Նագոյա քաղաքի հիվանդանոցում, որտեղ էլ մահացել է: Նա ծնվել է 1903 թվականի մարտի 13-ին, Ֆուկուի պրեֆեկտուրայում: Տառապում էր սրտի խրոնիկ հիվանդությամբ:
Այժմ Ճապոնիայի ամենատարեց տղամարդը համարվում է Տոկիոյում բնակվող 111-ամյաՄասամիցու Յոսիդան: