211652_close_icon
views-count2584 դիտում article-date 10:29 25-01-2019

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի շահերը պաշտպանող հայկական ընկերության դեմ․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք և զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության:Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4757597.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը «Լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» և շարունակել է գործել ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում և Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է նաև, որ պատժամիջոցներ կընդունվեն նաև բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք Mahan Air ավիաընկերությանը կտրամադրեն այլ ծառայություններ, այդ թվում՝ մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։ ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների և անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում:

Նմանատիպ նյութեր