211652_close_icon
views-count991 դիտում article-date 12:04 08-07-2023

Մեքսիկայում նավթագազային հարթակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեքսիկական ծոցում նավթագազային Pemex կորպորացիայի հարթակում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է ութ մարդու։ Այս մասին հուլիսի 7-ին հաղորդվում է ընկերության կայքում։

Նշվում է, որ արտակարգ դրության հետևանքով ևս երկու մարդ մահացել է, ևս մեկը անհետ կորել է։

Այժմ հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում։

«PEMEX-ի գործադիր տնօրեն Օրոպեսան ասել է, որ <…> հրշեջ մեքենաները ժամանել են ժամանակին, և դրա շնորհիվ հնարավոր է եղել, որ կրակը չտարածվի այլ հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Pemex ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր հարթակներում բռնկված հրդեհի հետեւանքով վեց զոհերի մասին։ Նաև ավելի վաղ Pemex-ը հայտնել էր, որ 328 աշխատակիցներից 321-ը տարհանվել են հարթակներից։

Նմանատիպ նյութեր