Մոսկվայում ձյան առատ տեղումների հետևանքով շղթայական ավտովթարներ են գրանցվել մի քանի տասնյակ մեքենաների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ 16+
Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների և վատ տեսանելիության հետևանքով մեծ թվով ավտովթարներ են գրանցվել:
Միայն Մոսկվայի Սիմֆերոպոլսկայա մայրուղու վրա ավելի քան 52 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել:
Նշվում է, որ ձյան առատ տեղումների պատճառով մի քանի տասնյակ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել մայրուղու տարբեր հատվածներում, ինչպես նաև այլ ավտոճանապարհներին:
[b]Ուշադրություն, տեսանյութերում առկա է ոչ նորմատիվ լեքսիկոն:[/b]
[url=https://shamshyan.com/hy/article/2019/01/27/1115959/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ մայրաքաղաքում ձյան շերտը մոտենում է կես մետրի: Նման ռեկորդ գրանցվել է միայն 68 տարի առաջ:
Օդերեևութաբանները ձյան տեղումներ են կանխատեսում Մոսկվայում նաև այսօր՝ հունվարի 27-ին, իսկ օդի ջերմաստիճանը -10-12:
Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում է 12 հազար միավոր տեխնիկա: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի բոլոր կոմունալ ծառայությունները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:
Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով հետաձգվել են տասնյակ չվերթներ: