211652_close_icon
views-count2304 դիտում article-date 14:51 28-01-2019

Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը: Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը: Եվ այսօր էլ մեր սպաների ու զինվորների համար ուսանելի են Բանակի հերոսական ուղին, ռազմարվեստի փայլուն դրսևորումները, մարտական սխրանքի պայծառ օրինակները: Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը: Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ ուժ ու կամք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին»:

Նմանատիպ նյութեր