3203 դիտում
09:26 29-01-2019
Վիտալի Բալասանյանն փորձում է խուսափել բացահայտումներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը երեկ լրագրողները հետ զրույցում հայտարարել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է,… Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»:
Մարտի 1-ի թեմայով Բալասանյանի հայտարարությունները կարող են միանգամայն այլ պատճառ ունենալ: Քանի որ մշտապես խոսվել է մարտի 1-ին նաև Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու մասին, Վիտալի Բալասանյանն այսպիսի հայտարարություններով փորձում է այլ տեղ տանել և խուսափել բացահայտումներից, ինչպես նաև ըստ էության փորձում է անուղղակի աջակցություն հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Եվ առհասարակ, ԼՂ իշխանությունների առանձին ներկայացուցիչների պահվածքը ժամանակ առ ժամանակ անտանելի է դառնում, և տրամաբանությունը հուշում է, որ այդ հայտարարությունները պետք է հետևանք ունենան: Մինչ այդ, թերևս տեղին է հիշեցնել նաև 2016 թվականի ամառվա դեպքերը, երբ նա խոստումներ տվեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին, սակայն դրանց տերը չեղավ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
07:50 17-10-2023
Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. ինչ է նա ասել. «Ժողովուրդ»
3147 դիտում
13:58 11-06-2019
Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
7608 դիտում
18:44 10-02-2020
Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը