1753 դիտում
16:44 30-01-2019
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Վասիլիս Մարագոսը նշել է, որ ուրախ է նոր Կառավարության ձևավորումից հետո կատարած այցի համար և հույս է հայտնել, որ նախկինում սկսված և նախանշվող բարեփոխումների ծրագրերը նոր թափով առաջ կընթանան:
Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը դատաիրավական ոլորտում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար և ընդգծել, որ այդ առումով Եվրոպական Միությունը Հայաստանի գլխավոր գործընկերից է:
Հանդիպման ընթացքում Վիգեն Քոչարյանը ներկայացրել է դատական բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործողությունների հաջորդականությաունը և վստահություն է հայտնել, որ նախանշված բարեփոխումների ծրագրերն ակտիվ առաջ կմղվեն:
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար և համաձայնել, որ դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ և այդ առնչությամբ հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել և համաձայնեցրել են հետագա գործողությունների ժամանակացույցը:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
14:40 06-06-2019
Վիգեն Քոչարյանն ընդունել է Իրանի պատվիրակությանը
1460 դիտում
20:20 21-06-2019
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ
Այս բաժնից
742 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
835 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
676 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը