Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը
Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:
[b]Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]