6506 դիտում
17:10 28-12-2017
Ներման միջնորդություն կարող է ներկայացվել նաև այլ անձանց կողմից
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Ներման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Փաթեթով առաջարկվում է կարգավորել ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Մասնավորապես, հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ ներման շնորհման դեպքում հանցագործության համար դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով: Նախատեսվել է այլ անձանց կողմից ներման միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը: Ամրագրվել են ներման խնդրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները և այլն:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
19:18 31-01-2014
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար միջնորդություն է ներկայացվել ՍԴ
Այս բաժնից
2962 դիտում
23:14 05-02-2025
Հայցվորը դատարանում՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ, հայհոյել է կին փաստաբանին. aravot.am
736 դիտում
23:07 05-02-2025
Արմավիրում Ֆրանսիայի դեսպանի հետ գույքագրել են բռնահանված արցախցիների աջակցության ծրագրերը