211652_close_icon
views-count1749 դիտում article-date 12:50 04-02-2019

ՊՎԾ աշխատակիցների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 46 մլն դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին 2018 թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է 112 աշխատակիցների միջև: Այս մասին նշված է ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում: «ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են. Ծառայության ղեկավար – 565.450 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալ – 398.777 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի խորհրդական – 224. 845 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի օգնական – 213.353 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144.402 ՀՀ դրամ Գլխավոր քարտուղար – 336.989 ՀՀ դրամ Վարչության պետ – 229.967 ՀՀ դրամ Վարչության պետի տեղակալ – 190.238 ՀՀ դրամ Վարչության գլխավոր մասնագետ – 165.644 ՀՀ դրամ Վարչության առաջատար մասնագետ – 115.545 ՀՀ դրամ Բաժնի պետ – 197.315 ՀՀ դրամ Բաժնի պետի տեղակալ – 154.055 ՀՀ դրամ Բաժնի գլխավոր մասնագետ – 149.787 ՀՀ դրամ Բաժնի առաջատար մասնագետ – 95.577 ՀՀ դրամ Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131.761 ՀՀ դրամ Տեխնիկական սպասարկողներ – 69.416 ՀՀ դրամ *(Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը) 2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգևատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնյային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով) յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաև տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով»,- նշված է հաղորդագրությունում: Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-րդ կետը:

Նմանատիպ նյութեր