14590 դիտում
22:53 04-02-2019
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Ղափամայի տոն էր կամ Դդմագովք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ Սուրբ Երրորդություն եկեղեցում ծես իրականացվեց։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ ղեկավար Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ, ներկայացրեցին «Առավոտ լուսաբեր», «Հայրիկ, հայրիկ», «Նոր ծաղիկ» երգերը։
Եկեղեցում հավաքված սեբաստացի սովորողները, ծնողները, ուսուցիչները միասին երգեցին հոգևոր շարականներ։ Օրհնվեց օրվա խորհուրդ Ղափաման:
Տոնը շարունակվեց կրթահամալիրի Մայր դպրոցի մարմարյա սրահում՝ ծիսական հյուրասիրությամբ։ Կրթահամալիրի բոլոր դպրոցները բացել էին ծիսական՝ դդմային ամենատաբեր ուտեստներով սեղաններ, որոնք լրացվում էին սեբաստացի ընտանիքներում պատրաստածով։
Այո, երբ երկու կրթություն՝ ընտանեկան և դպրոցական միավորվում են տոնն անընդհատ է, իսկ կրթությունը՝ հաճույք...
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
Նմանատիպ նյութեր
18057 դիտում
20:25 10-11-2018
Հարիսայի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ համեմված խնջույքի երգերով և բարձր տրամադրությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ