211652_close_icon
views-count4164 դիտում article-date 21:42 07-02-2019

Ադրբեջանական կողմը մերժել է հայ պատանդներին ազատելու առաջարկությունը և շարունակում է շահարկել մարդասիրական հարցերը. Արցախի ԱԳՆ

[url=https://www.tert.am/am/news/2019/02/07/Artsakh-mfa/2915632]Tert.am[/url]-ը մեկնաբանություն է վերցրել Արցախի Արտաքին գործերի նախարարությունից, թե ինչ կարծիք ունեն նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։ -[b] Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ վերջերս արված հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է նաև Ադրբեջանի մյուս երկու քաղաքացիների ազատ արձակումը։[/b] -Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս հարցով Հայաստանի Հանրապետությանը դիմելը զուրկ է որևէ հիմքից։ Արցախում դատապարտված ադրբեջանցի հանցագործների խնդրով պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել պաշտոնական Ստեփանակերտին, որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստակամություն էր հայտնել օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի գործել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։ Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել պաշտոնական Բաքվին, որպես պատասխան քայլ, ազատել Ադրբեջանում գտնվող հայ պատանդերին, առաջին հերթին՝ նրանց, ովքեր ունեն առողջության հետ կապված ակնհայտ խնդիրներ։ Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկությունը՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով ինչպես իր քաղաքացու ճակատագրի, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների հանդեպ։ Ադրբեջանական իշխանությունների նման դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ կասկածներ չի թողնում պաշտոնական Բաքվի իրական մտադրությունների մասին: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/02/07/Artsakh-mfa/2915632]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր