211652_close_icon
views-count1072 դիտում article-date 11:01 17-12-2023

Նեթանյահուն ակնարկել է պատանդներին ազատելու նոր գործարք նախապատրաստելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում պատանդներին ազատելու նոր համաձայնագրի նախապատրաստման մասին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

Շաբաթ ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն խուսափեց պատասխանել Իսրայելի և Կատարի միջև պատանդների հանդիպման վերաբերյալ հարցերին, սակայն հաստատել է, որ հանձնարարականներ է տվել բանակցող թիմին։ Վարչապետի խոսքով՝ Իսրայելի հարձակումը Գազայում օգնեց համաձայնագիր կնքել որոշ պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոյեմբերին, ուստի ռազմական ինտենսիվ ճնշումը ՀԱՄԱՍի վրա կշարունակվի։ 

Իսրայելի առաջնորդի մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ Կատարը հաստատեց, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հնարավոր նոր զինադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր