211652_close_icon
views-count1330 դիտում article-date 09:16 24-10-2015

Պենտագոնը չի բացառում Սիրիայում պատանդներին ազատելու նպատակով նոր ցամաքային գործողությունները

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ չի բացառում ԱՄՆ-ի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» դեմ նոր ցամաքային գործողությունները, որոնք ուղղված կլինեն պատանդների ազատագրմանը, հաղորդում է BBC-ն: Նա նշել է, որ անձամբ է արտոնել Իրաքում ամերիկյան հատուկջոկատայինների կիրառումը, իսկ նման քայլը թելադրված էր հետախուզական տեղեկությունների ստացմամբ, ըստ որոնց ահաբեկիչները պատրաստվում էին սպանել պատանդներին և նույնիսկ գերեզմաններ էին փորել նրանց համար: Քարթերը հավելել է, որ ցամաքային գործողությունների իրականացումը չի փոխում ԱՄՆ-ի մարտավարությունը ԻՊ-ի նկատմամբ, և ամերիկյան ուժերը շարունակելու են կիրառել ավիացիա:

Նմանատիպ նյութեր