ԱՄՆ-ն ավելի քան 100 կմ հեռահարությամբ հաուբից Է փորձարկել
Ամերիկացի զինվորականները ERCA (Extended Range Cannon Artillery) ծրագրի շրջանակներում փորձարկել են բարձր ճշգրտության հաուբից՝ ավելի քան 100 կիլոմետր հրաձգության հեռահարությամբ: Համապատասխան տեսագրությունը հրապարակված Է Յումա զինափորձարանի (Արիզոնա) Twitter-ում։
Defence Blog-ը նշում Է, որ թեստավորված զենքը Paladin ինքնագնաց հաուբիցի վերջին տարբերակի կատարելագործումն Է: Կառուցվածքորեն հրանոթը ներառում Է XM1113 արկը եւ երկարացված փողը: Հրանոթի առավելությունների թվում նշում են մեծացված հեռահարությունը, արագաձգությունը, թռչունակությունը եւ հուսալիությունը:
Համեմատության համար նշենք, որ ռուսական 2Ս35 «Կոալիցիա-ՍՎ» 152-միլիմետրանոց միափող ինքնագնաց հաուբիցն ունի հրաձգության մինչեւ 80 կմ առավելագույն հեռահարություն