211652_close_icon
views-count2415 դիտում article-date 20:47 09-02-2019

Ավելի քան 250 ընկերություն կարող է բիզնեսը տեղափոխել Նիդեռլանդներ՝ Brexit-ի պատճառով

Նիդեռլանդների իշխանությունները բանակցություններ են վարում ավելի քան 250 ընկերությունների հետ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ՝ կապված Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից մոտալուտ դուրս գալու հետ: [url=https://www.interfax.ru/business/649893]interfax[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է օտարերկրյա ներդրումների գծով հոլանդական գործակալության (NFIA) հայտարարության մեջ: «2019-ին մի քանի ընկերություններ, այդ թվում և Discovery-ն և Bloomberg-ը, արդեն հայտարարել են Նիդեռլանդներում ներդրում կատարելու իրենց մտադրության մասին՝ կապված Brexit-ի հետ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունում նշել են, որ այս նախաձեռնության հաջողության արդյունքում Նիդռրլանդներում 10․000 նոր աշխատատեղ կստեղծվի: Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալու 2019-ի մարտի 29-ին:

Նմանատիպ նյութեր