211652_close_icon
views-count1693 դիտում article-date 09:49 14-02-2019

«Սուր» քննարկման իմիտացիա՝ ԱԺ-ում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ-ում բավականին ակտիվ քննարկվում է կառավարության ծրագիրը: Նշենք, որ քննարկումը բավականին երկար է ընթանում հատկապես այն պատճառով, որ միայն վարչապետին հարցեր տալու համար գրանցվել էր 53, իսկ ելույթների համար՝ 42 պատգամավոր, ինչը հայ խորհրդարանական պատմության մեջ աննախադեպ է: Ինչևէ, այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գրանցվածներից մեծ մասը «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ են: «Փաստի» տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետը, մանրամասնորեն ներկայացվել է ծրագրի քննարկման ձևաչափը, և Փաշինյանը թիմակիցներին հանձնարարել է քննարկմանը լինել ակտիվ և, «բերանները ջուր առած», դահլիճում «հեռախոսով չխաղալ»: Թերթի՝ քննարկմանը մասնակցած աղբյուրի փոխանցմամբ, որոշ «առանցքային» կերպարների վարչապետն անձամբ հարցերը ձևակերպված է փոխանցել, իսկ ելույթների մեծ մասը գրվել է վարչապետի աշխատակազմում, որ որոշակի «սուր» շեշտադրումներով համեմված քննարկման իմիտացիա ստեղծեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր