211652_close_icon
views-count2340 դիտում article-date 11:51 15-02-2019

Սիրո խոստովանություն, աղի բլիթ, երգ ու պար․ միջոցառում Ս. Սարգիս եկեղեցու հարևանությումբ

Երիտասարդական ակումբների դաշնությունը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը այսօր ժամը 13:00-ին թեմի առաջնորդարանում (Ս. Սարգիս եկեղեցու հարևանությումբ) կազմակերպում են Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված միջոցառում: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Միջոցառման օրակարգում` Երիտասարդների օրհնություն, տոնի խորհուրդ, սիրո խոստովանություններ, աղի բլիթների բաժանում, սիրո անակնկալ խոստովանություններ, երգ ու պար:

Նմանատիպ նյութեր