211652_close_icon
views-count18582 դիտում article-date 18:45 21-02-2019

Բացառիկ կարդրեր Արծվաշենի ազատագրման պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին: Բանակը ազգային ինքնաճանաչողության հայելին է ու հայացքը՝ ապագային։ Բանակը, թերևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը: Այսպիսին էր բանակը Սպարապետ Վազգեն Սարգսյանի համար: Վազգեն Սարգսյանի մտերիմները հաճախ են կրկնում՝ նրա միակ սերը հայրենիքն էր, իսկ սիրո պտուղը՝ հայոց բանակը:Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ: Սպարապետի եղբորորդին՝ Կառնլեն Սարգսյանը, [color=#EF2929]ArmDay.am[/color]-ին տրամադրել է բացառիկ մի տեսանյութ Արծվաշենի ազատագրման օրերից, որտեղ, կարելի է տեսնել, թե ինչ ոգևորությամբ են կռվում զինվորներն ու հետևում Վազգեն Սարգսյանի խորհուրդներին: 1992թվականի Արծվաշենի համար պայքարող տղաներին ոչինչ չի վախեցրել: Մահը կողքներով անցել է, բայց չեն վախեցել, չեն նահանջել: Այդ տարիներին Սպարապետ Վազգեն Սարգսյանն անձամբ էր վերահսկում իրավիճակը, տղերքին ոգևորում ու խրատներ տալիս, սովորեցնում, թե ինչպես գրագետ օպերացիա իրականացնեն, որպեսզի զոհ չտան: Նա նաև հոգեբանորեն էր ազդում զինվորների վրա, որ իրար չմեղադրեն ինչ-որ բանում այլ համախմբվեն ու խելացի պայքար մղեն: Ի վերջո, Արծվաշենն ու ճանապարհն ազատագրում են,իսկ հետո նաև բնակչությանը գյուղ վերադարձնում, ում մինչ այդ տարհանել էին, որ կորուստներ չլինեն: Չնայած այդ ժամանակ անհրաժեշտությունից ելնելով բնակչությանը տարհանել էին, սակայն նրանք էլ իրենց հերթին պատրաստ են եղել միանալ մարտերին, միասին լինել, թեկուզ զոհվելու վտանգով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր