2010 դիտում
10:06 23-02-2019
Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը բաց կանցկացվեն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1-ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը:
Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից:
Թերթը նաև պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին և այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» և «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների և արժեքների հանդեպ: Ի դեպ, տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, և տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
8231 դիտում
15:01 02-05-2018
Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը
1164 դիտում
09:06 07-09-2022
Ինչո՞ւ չեն կայանում ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստերը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
760 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»