8316 դիտում
15:25 23-02-2019
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին պնդում է՝ իրեն խոշտանգողներին չեն ցանկանում պատժել. Panorama.am
Ոստիկանության նախկին սպա, Գյումրիի բնակիչ 54-ամյա Հարություն Պետրոսյանը փետրվարի 19-ին կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի ինքահրկիզման փորձ կատարեց։ Բարեբախտաբար, դժբախտությունը կանխվեց, բայց քաղաքացուն այդ քայլին դրդած պատճառները չեն վերացվել։
Հ. Պետրոսյանը [url=https://www.panorama.am/am/news/2019/02/23/%D5%A1%D5%B6%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4/2076994?fbclid=IwAR0H1OrrfEbwmst4j1p0bVUCdbe_H29Uo85HOmp49yC3ju7aN2wPz1ZrtNI]Panorama.am[/url]-ի հետ զրույցում ասաց, այդ քայլին է գնացել «արդարադատության բացակայության, իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների» պատճառով։ Կառավարությունից ասել են՝ 15 օր սպասեք, բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ է եկել։
Այսօր նրան Հատուկ քննչական ծառայություն են կանչել, նախապես տեղեկացրել են, որ իրեն խոշտանգելու վերաբերյալ բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվելու է։ Թե ինչ հիմքով քաղաքացին չգիտի, բայց քրեական գործ հարուցելու հիմքը եղել էր, ինչպես ինքն է ներկայացնում, 2018-ի սեպտեմբերի 28-ին ոստիկանության Կումայրիի բաժնում իրեն ոստիկանության բարձրաստիճան անձանց կողմից խոշտանգելը։ Դրա հետևանքով Պետրոսյանը լուրջ վնասվածքներ է ստացել։
Գյումրիի բնակիչն ասում է՝ ամեն ինչ սկսել է դեռ 1996 թվականից, երբ ինքն աընդհատ տեսուչին դժգոհում էր էլեկտաէներգիայի համար վճարվող գումարի չափից, քանի որ համարում էր՝ իրենք ավելի քիչ են սպառում։ Նա մի քանի անգան տեսուչից վճարման կտրոն է պահանջել, սակայն կտրոնը չեն տվել, նրան պատժել են էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելով։ 2017-ին էլ Պետրոսյանների ընտանիքին տեղեկացնում են, որ 5 մլն դրամի պարտք են կուտակել։
Բաժանորդը բողոքել է, ինչի հիման վրա գործ է հարուցվել յուրացման հատկանիշներով, ինքն էլ ճանաչվել է տուժող։
«Քրեական գործի քննության ժամանակ պաշտպանեցին ՀԷՑ ընկերությանը, գործը կասեցրեցին։ Ենթադրում եմ, թե ինչ պատճառներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դատախազության որոշումն էլ են բողոքարկել։
2017-ին մի օր ոստիկանության աշխատակիցները գալիս են Պետրոսյանի ընտանիք, տեղեկացնում, որ խուզարկելու են։
«Հարցրեցի՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ եք փնտրելու, զե՞նք եք ման գալիս։ Ասացին՝ խուզարկելու ենք, տեսնենք, կտրոններ կա՞ն։ Ասեցի, չհասկացա, եթե կտրոն է պետք, ընկերության հաշվապահությունից չե՞ն կարող տալ։ Նստեցինք, զրուցեցինք, գնացին, դե ես կտրոն չունեմ։ Գնացին։ Երկար ժամանակ ձենները դուրս չեկավ»,-ասում է նա։
Մինչ այդ Պետրոսյանի տան բակից մոտ 500 հազար դրամի շինանյութ են գողանում, որը պայմանագրային զինծառակող որդին գնել էր տուն կառուցելու համար։ Այստեղ էլ գործը հասնում է ոստիկանություն, Պետրոսյանը կրկին տուժող է ճանաչվում։ Էլի մի տարի հետո գործը կասեցվում է, չնայած նախկին ոստիկանը պնդում է, որ ինքը գտել է չարագործին, փորելիս գողի անձնագիրը գտել են իրենց հողամասում։
«Մինչև հիմա այդ մարդու անձնագիրը մեզ մոտ է։ Ես զանգեցի քննիչ Ալեքսանյանին, ասեցի՝ գտել եմ անձնագիրը, ասեց՝ ինձ պետք չի, վառի, թափի։ Ես էլ ասեցի՝ դրա իրավասությունը չունեմ, մենք իրար հետ խոսում ենք որպես իրավաբաններ։ Ես բողոք գրեցի, անձնագրի պատճենը կցեցի և ուղարկեցի կառավարություն, այնտեղից էլ դա ուղարկվել է Դատախազություն։ Ինձ կանչեցին, 2018-ի սեպտեմբերին եկա Երևան, նորից գործ հարուցվեց, ինձ ճանաչեցին տուժող»,-պատմում է նա։
Դուրս գալու ժամանակ դատախազությունում նրան հայտնել են՝ Գյումրի հասնես, կձերբակալվես։ Սա էլ մի ուրիշ պատմություն է։
«Կինս ուսուցչուհի է։ Դրանից մի քանի օր առաջ ես ու կինս գնում էինք, ես մի քանի մետր առաջ ընկած էի քայլում։ Փողոց ալվող տղամարդը հայհոյեց։ Կինս սաստեց, նա էլ հարձակվեց կնոջս վրա, հարվածեց, ես էլ տեղ հասա ու քանի որ բարդ վիրահատություն եմ տարել, հարվածներ հասցնել չէի կարող, կնոջս ընկած վիճակում տեսնելով, նրա պայուսակը վերցրեցի, տվեցի այդ մարդու գլխին։ Ես կարծում եմ, որ դա կազմակերպված բան էր, հրահրում։ Կինս ծնոտի փակ կոտրվածք ստացավ, ուղեղի ցնում, սալջարդ։ Կան բժշկական բոլոր թղթերը»,-ասեց նա։
Պարզվում է՝ պայուսակով տղամարդու գլխին խփելու հետևանքով տղամարդու աղիքն է պատռվել, մինչդեռ բժշկական փաստաթղթերի համաձայն, նույն օրը բժիշկը զննել է ու գրել՝ «ստամոքսը փափուկ է ու անցավ», ջերմաստիճանի, ճնշման բարձրացում չի ունեցել։
Ինչևէ, այդպես էլ եղել է, Երևանից Գյումրի է հասել, ոստիկանները ձերբակալել են, տարել ոստիկանության Կումայրու բաժին։
«Անցած տարի սեպտեմբերի 28-ին զրույցի ընթացքում ներս է մտնում բաժնի պետի տեղակալը, ես մեջքով եմ նստած, չեմ նկատում, ձախ աչքս վիրահատված է, չի տեսնում։ Մեկ էլ հարված զգացի գլխիս վրա, ինչի հետևանքով ճնշումս բարձրացավ, ոտքի եմ կանգնում, չեմ կարողանում։ Շաքար էլ ունեմ, դիմադրութուն ցույց տալ չեմ կարող։ Տեսնելով, որ վիճակս վատ է, շտապօգնություն են կանչում, բժիշկները տեսնում են հարվածի հետևանքով ստացած գլխիս վնասվածքը, ուզում են օգնություն ցույց տան, Կումայրիի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու նրա՝օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանը թույլ չեն տալիս օգնություն ցուցաբերել, ասում են՝ իրան բան չի լինի։ Ես վատանում եմ, կանչում են երկրորդ բրիգադը։ Ինձ տանում են ոստիկանության Մուշի բաժին, ձերբակալվածների պահման վայրի բաժնի պետն ինձ չի ընդունում։ Ասում է՝ դուք խփել եք, գնացեք, տեր եղեք։ Հաջորդ շտապօգնության բրիգադն ինձ շատ վատ վիճակով, պատգարակով տեղափոխում է հիվանդանոց։ Էս բոլորն ինչ պատմում եմ, նկարահանված է։ Գլխիս վնասվածքը հարցնում են, ինչի հետևանք է, ես պատմում եմ, էդ ամեն ինչը նաև բժշկական փաստաթղթերում կա»,-նկարագրեց քաղաքացին։
Մեկ օր հիվանդանոցում մնալուց հետո քաղաքացուն տեղափոխում են ՁՎՊ, ապա կալանավորում, տեղափոխում Վարդաշեն ՔԿՀ, 50 օր մնալուց հետո՝ նոյեմբերի 20-ին դատավոր Ազարյանը չի երկարացնում կալանքի ժամկետը, խափանման միջոց է ընտրվում գրավը։
«Քննիչն առաջարկեց, դիմում գրեմ, համաներում կիրառեն, ես հրաժարվեցի։ Բացարձակ համաձայն չեմ, քանի որ էդ մարդուն, որ իբր վիրահատել են, տասը օր հետո աղջիկս փողոցում տեսել է, նկարել է։ Բայց մասնագետները պնդում են, որ նման վիրահատությունից հետո այդ մարդը 10-15 օր հետո չի կարող դուրս գալ ու ման գալ։ Ես ասում եմ, գործը թող քննվի օրենքի սահմանում»,-ասաց նա։
Ամբողջությամբ կադացեք սկզբնաղբյուր [url=https://www.panorama.am/am/news/2019/02/23/%D5%A1%D5%B6%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4/2076994?fbclid=IwAR0H1OrrfEbwmst4j1p0bVUCdbe_H29Uo85HOmp49yC3ju7aN2wPz1ZrtNI]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
6501 դիտում
18:39 02-08-2016
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է
7263 դիտում
14:54 13-05-2020
Ոտի վրա էդ հարցերը չեմ կարա լուծեմ. վարչապետը՝ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին