Բանգլադեշում վնասազերծել են ինքնաթիռը առևանգելու փորձ իրականացրած տղամարդուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 24-ին Բանգլադեշի Չիտագոնգ քաղաքի օդանավակայանում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է առևանգել Biman Bangladesh Airlines ավիաընկերության ինքնաթիռը: Առևանգիչին ձերբակալել են օդանավը գրոհելու ընթացքում:
Նախնական տվյալներով, պատանդներից ոչ ոք չի տուժել: Առևանգիչը օդանավի սրահում պատանդ էր պահում անձնակազմի մի քանի անդամի, իսկ բոլոր 142 ուղևորներին հաջողվել էր ինքնաթիռը լքել Չիտանգոնգի օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո:
Նշենք, որ ինքնաթիռը օդանավակայանում վթարային վայրէջք էր պահանջել: