Հանրահայտ ռեժիսոր Գեորգի Դանելիան արհեստական կոմայի մեջ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրահայտ խորհրդային ռեժիսոր Գեորգի Դանելիային արհեստական կոմայի մեջ են մտցրել, այդ մասին հայտնել է նրա կինը:
Փետրվարի 23-ին Գեորգի Դանելիային տեղափոխել էին հիվանդանոց՝ թոքերի բորբոքումով: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Գալինա Դանելիայի խոսքերով, նրա ամուսինն ունի թոքերի էմֆիզեմա, որն էլ հարուցել է բարդություններ:
88-ամյա Գեորգի Դանելիան խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենանշանակալից դեմքերից մեկն է: Նրան մեծ հռչակ են բերել «Ես քայլում են Մոսկվայով», «Կին-ձա-ձա», «Միմինո», «Անձնագիր», «Մի վհատվիր» և բազմաթիվ այլ գլուխգործոց ֆիլմերը: