211652_close_icon
views-count1281 դիտում article-date 10:18 26-02-2019

Ապատեղեկատվությունը և ատելությունը՝ գլոբալ սպառնալիք․ «Ամերիկայի ձայն»

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նստաշրջանի բացմանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ահազանգել է մարդու իրավունքների ոտնահարումների մասին՝ մատնանշելով դրանց բացասական հետևանքները որպես սպառնալիք աշխարհի խաղաղությանն և անվտանգությանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4803982.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ըստ Գուտերրեսի՝ աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքները օրակարգից դուրս են մղվում՝ խոչընդոտ հանիսանալով սոցիալական արդարության հաստատման և կյանքի որակի բարելավման համար: Գուտերեսը մտահոգիչ է համարում մոլորակի գրեթե յուրաքանչյուր հատվածում, այդ թվում՝ համանացնում, քաղաքացիական հասարակության աստիճանաբար նեղացող միտումը։ «Ակտիվիստներն ու լրագրողները հայտնվում են գաղտնալսումների, բռնության սպառնալիքների, և հաճախ՝իրական բռնության և ապատեղեկատվության քարոզարշավների թիրախում: Տեղեկատվական արտահոսքը և դեմքի ճանաչման տեխնոլոգիան անհարկի օգտագործվում են տեղեկատվություն ստանալու և ազատ խոսքի միջամտության համար՝սահմանափակելով երկխոսության հնարավորությունը»: Գուտերեսն իր անհանգստութունն է հայտնել նաև հակասեմականության և հակամահմեդական տրամադրությունների աճի մասին և ընդգծել, որ ատելության խոսքն ուղիղ սպառնալիք է ժողովրդավարական արժեքներին, հասարակական կայունությանն ու խաղաղությանը: Նա հավելել է, որ արատավոր այս երևույթը զանգվածային բնույթ է ստանում թե՛ ավտորիտար, թե՛ ժողովրդավարական երկրներում: Առաջիկա չորս շաբաթվա ընթացքում 47 անդամներից բաղկացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանգամանալից կքննարկի Գուտերեսի կողմից նշված խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ Սիրիայի, Մյանմարի, Բուրունդիի, Հարավային Սուդանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մարդու իրավունքների մասին զեկույցները: Խորհուրդը նաև քննարկումներ կծավալի՝ խոշտանգումների, առևանգումների, ահաբեկչության և կրոնի ազատության թեմաներով: Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ անվանելով այն քաղաքական նախապաշարմունքների և մարդու իրավունքների խախտման պաշտպան մարմին: ԱՄՆ-ը, ինչևէ, կարող է ներկայանալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա նիստերին, սակայն, որպես դիտորդ:

Նմանատիպ նյութեր