10344 դիտում
23:18 27-02-2019
Երբ արդարադատությունը գործում է...Երվանդ Վարոսյան
Հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի կողմից կայացված դատավճռով ոստիկանության Կոտայքի բաժնի նախկին պետ, գնդապետ Արսեն Արզումանյանն արդարացվեց ու առաջադրված մեղադրանքում (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) ճանաչվեց անպարտ։
Համոզված էի, որ պաշտպանական կողմիս հաջողվել էր դատարանում ապացուցել ու հիմնավորել 2 հանգամանք` տուժող-լրագրող Տիրայր Մուրադյանը, 20.04.2018թ. Երևան-Սևան մայրուղում գտնվելու ընթացքում իրականացնելիս չի եղել լրագրողի մասնագիտական օրինական գործունեություն, իսկ Արսեն Արզումանյանը նրան այդ վայրից որոշում կայացնելիս չի իմացել, որ հեռացվողը լրագրող է։
Իսկ հաշված րոպեների ընթացքում պարզելով հեռացված անձի ինքնությունը անհապաղ հրահանգել է նրան վերադարձնել նույն վայրը։
Ինչևէ անհնար է դրական չգնահատել այն հանգամանքը, որ Հայաստանում այնուամենայնիվ կան դատավորներ, ովքեր չեն ենթարկվում ճնշումների ու ունակ են արդարադատություն իրականացնել, ղեկավարվելով միայն օրենքի տառով, անկախ այն հանգամանքից, թե այդ ճնշումը «վերևից» է, հասարակության որևէ զանգվածից, թե իր վրա ամեն գնով ուշադրություն հրավիրելու համար բարձր գոռացող որևէ անհատից...
Հ.Գ. ցանկացողներին պատրաստ եմ ուղարկել դատարանում իմ կողմից հնչեցված ճառի օրինակը։
Նմանատիպ նյութեր
4643 դիտում
17:19 13-01-2015
Պերմյակովի գործի քննությունը ռուսներին հանձնելն ակնհայտ օրինախախտում է. Երվանդ Վարոսյան. Newsbook.am
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)