2741 դիտում
11:42 15-02-2020
Կամաց-կամաց կգա օրը, երբ լրատվություն կկարողանանք ստանալ միայն պրոպագանդիստական ռեսուրսներից, կզայրանանք ու էլի մեղավորներ կփնտրենք. Երվանդ Վարոսյան
Իսկ մեղավորը մենք ենք... Հին հայկական ավանդույթ կա` ամեն հարցում մի մեղավոր գտնել, ամեն ինչ կախել վրան ու պախարակել։ Հետո արագ մոռանալ անցնել առաջ, մինչև մի նոր ողբերգություն կլինի` իր նոր մեղավորով։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2887165951341628]էջում [/url]գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Նույնքան հին է ավանդույթը երբեք չգիտակցելով սեփական պատասխանատվությունը, մենք բոլորս առանձին-առանձին անմեղ ենք, գրեթե սուրբ։ Մենք ի՞նչ ենք արել որ, ոչինչ, ուրեմն մեղք էլ չունենք...
Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ։ Եթե պետության մեջ կա բարդակ, երբ պետությունն իրավունք է ոտնահարում, երբ իշխանությունն ուզում է մենաշնորհել ամբողջական իշխանությունը, դրա մեղավորը ոչ այնքան ինքն է, որքան մենք։ Ցանկացած իշխանություն կուզի վայելել իշխանության ուզուրպացիան, չունենալ ծրագիր, իր քմահաճույքով մարդկանց հեռացնել ու նշանակել, հեքիաթներ հորինել, վերացնել իրեն ոչ ենթակա մամուլը, ծփալ սեփական պրոպագանդիստների հորինած իրականության մեջ։ Բայց այդ իշխանությունը դա անելու է այնքան, քանի դեռ նրան թույլ է տալիս հանրությունը` մենք։
Երբ մեկ տարի առաջ պաշտոնից հեռացնում էին Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, մենք գրեթե լուռ էինք, չէինք պահանջում բացատրություն, թե ինչ եք անում, ինչու եք անում, հետո ինչ եք անելու։ Լ.Մնացականյանին ճանաչող, նրա դերը բանակում հասկացող ու նրա հեռացման հետևանքները լավ պատկերացնող մարդիկ ևս գրեթե լուռ էին, սպասում էին, սպասում էինք, մենք էլ չգիտեինք, թե ինչի էինք սպասում։
Իսկ այսօր մեղադրանք կառաջադրվի Նարեկ Սամսոնյանին, ով լրատվամիջոցի ղեկավար է, լուր է տարածել, որպես վկա հետո հարցաքննվել, բնականաբար չի բացել աղբյուրն ու հիմա իրեն կմեղադրեն սուտ մատնության համար։ Մենք հասկանալու ենք, որ այդ մեղադրանքն աբսուրդ է, հասկանալու ենք, որ քաղաքական պատվեր է, իրավաբաններով առանձին հավաքներին ծաղրելու ենք ու ծիծաղենք այդ մեղադրանքի վրա, բայց ընդհանուր առմամբ լուռ կմնանք։
Հետո կամաց-կամաց կգա օրը, երբ լրատվություն կկարողանանք ստանալ միայն պրոպագանդիստական ռեսուրսներից, կզայրանանք ու էլի մեղավորներ կփնտրենք։
Ապրիլի 5-ին մեզ կանչում են հանրաքվեի, բոլորն են անխտիր հասկանում, որ դա հակաիրավական գործընթաց է, որ իշխանությունը պարզապես չի ուզում ունենալ Սահմանադրական դատարան, որն ի վերջո դարձել է Սահմանադրական դատարան։
Հասկանում են, որ ՍԴ-ի հետ կապված ոչ մի ճգնաժամ չկա, որ այդ դատարանն իրականում չի կատարել գեթ մեկ քայլ, որով խոչընդոտված լինի իշխանության` երկրի զարգացմանը միտված որևէ ծրագիր կամ քայլ։ Ողնաշարով զգում ենք նաև, որ ՍԴ-ից ազատվելու այս անթաքույց մոլուցքը ամենայն հավանականությամբ ունի նաև հեռուն գնացող այլ պատճառներ, ու կան ապագայում դակման ենթակա խրթին հարցեր, որոնցից էլի հետո դժգոհելու ենք: Բայց այս ամենը հասկանալով, պատրաստ ենք սա էլ կուլ տալ ու լռել, գուցե նաև գնալ հանրաքվեի ու վերջնական թաղել անկախ դատական համակարգն առանց հասկանալու մենք յուրաքանչյուրս մեզ ենք զրկում հետագայում անխուսափելի անհրաժեշտ արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից։
Իսկ հետո, երբ բանը հասնի յուրաքանչյուրից էլի դժգոհելու ենք, թե դատարան չունեցանք էլի... Եվ դժգոհելով ի՞նչ ենք անելու։ Ճիշտ է` գտնելու ենք մեղավորին, քանի որ մենք ինչ, մենք անմեղ ենք, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»,-գրել է փաստաբանը:
Նմանատիպ նյութեր
2709 դիտում
22:21 12-01-2021
«Իմացեք, ապիկարներ` օրը կգա, այդ ծնողներն էլ ձեզ ոչինչ չեն զգուշացնելու, դուք սպասեք». Երվանդ Վարոսյան
10341 դիտում
23:18 27-02-2019
Երբ արդարադատությունը գործում է...Երվանդ Վարոսյան
10078 դիտում
09:26 05-05-2016
Խոպանչիները վաճառում են իրենց գույքը և գումարը կամաց-կամաց փոխանցում Ռուսաստան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»