211652_close_icon
views-count82778 դիտում article-date 15:31 01-03-2019

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. «Էլլիպս»-ի և «Սեքյուրիթի Դրիմ»-ի մեծ թվով աշխատակիցներ պահանջում են աշխատանքից չազատել տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արդեն 2 ժամից ավելի է, Երևանի Նիկողայոս Տիգրանյան 27հասցեում գործող «Էլլիպս» ՍՊԸ-ի մեծ թվով աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի դիմաց և պահանջում են հստակ պարզաբանում, թե ինչի համար են «Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների պաշտոնյաները անհիմն աշխատանքից փորձում ազատել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիան ինքնաբուխ է, անգամ մարդիկ բոլորն ասում են, որ մենք բոլորս Ղլեչյան ենք. «Մենք պահանջում ենք, որպեսզի Ալեքսան և Գուրգեն Զաքարյան եղբայրները վերանայեն իրենց որոշումը և Ղլեչյանին չազատեն աշխատանքից»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին, թե ինչի համար են եղբյարները փորձում Ա. Ղլեչյանին ազատել աշխատանքից. «Ա. Ղլեչյանը նրանց դուդուկի տակ չի պարում, իսկ նրանք ստիպում են Ա. Ղլեչյանին, որպեսզի կատարի կրճատումներ, աշխատավարձի ցածրացում, մինչդեռ Ա. Ղլեչյանն էլ պատճառաբանել է, ու նաև հիմնավորել, որ աշխատավարձերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ կա հնարավորություն՝ ավելացնելու։ Մինչդեռ Զաքարյան եղբայրները, ասես, հայտնված լինեն հայտնի հեքիաթի հերոսի կերպարում, երբ հրեշը նստում էր ջրի պռնկին ու ասում՝ մինչև մի աղջիկ չուտեմ, ջուր չեմ տա։ Հիմա մեր խնդիրն ու մեր պահանջն արդարացի է՝ թող իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն։ Պայքարի բոլոր օրինական ձևերն օգտագործելու ենք, մինչև արդարությունը հաղթի, ու իզուր չի ժողովրդական խոսքն ասում «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ փորձեց կոնտակտի մեջ մտնել Ալեքսան Զաքարյանը, սակայն բոլորը գոռում էին, որ՝ չենք հավատում։ Նա նույնիսկ ակցիայի մասնակիցներին ասաց, որ այդ ամենը սուտ է. «Տղամարդու նման ասաց, թե այդ ամենը սուտ է, սակայն ակցիայի մասնակիցները չհավատացին ու անընդհատ վանկարկում էին՝ սուտ է. սուտ է։ Ա. Զաքարյանը հայտնեց նաև, որ այդ ամենը կազմակերպված է Ա. Ղլեչյանի կողմից, այդ ժամանակ էլ նույնպես՝ բողոքի ակցիայի մասնակիցները նրան պատասխանեցին, որ դա սուտ է. «Մենք ինքնաբուխ ենք և մենք պահանջում ենք, որպեսզի Ա. Ղլեչյանին աշխատանքից չազատեն»։ [img]https://st0.shamshyan.com/editor/0184326001551442837726893.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր