211652_close_icon
views-count8097 դիտում article-date 23:56 02-03-2019

Գերմանիայում ընդունել են, որ Արևմուտքը թերագնահատել է ռուսական «Ցիրկոն» հրթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանական Stern պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ նշել է, որ արևմտյան փորձագետները թերագնահատել են ծովային տեղակայման ռուսական նորագույն «Ցիրկոն» հրթիռը: Ըստ հոդվածագրի, ենթադրվում էր, որ «Ցիրկոնի» արագությունը չի գերազանցի ժամում 6 հազ. կիլոմետր արագությունը: Սակայն հրթիռը գերազանցել է բոլոր սպասելիքներն ու ավելի արագընթաց է ստացվել: «Քանի որ հրթիռի արագությունը կազմում է ժամում 11 հազ. կիլոմետր, 5 րոպեն բավական է, որպեսզի այն հասնի Պենտագոն և ոչնչացնի այն», նշել է Stern-ը: Պարբերականը ընդգծել է, որ «Ցիրկոնի» արագությունն ու գործողությունների շառավիղը այդ հրթիռին խոցելը դարձնում են անհնարին: Նմանատիպ հրթիռներին արդյունավետ կարող են դիմակայել միայն հակաօդային պաշտպանության էլեկտրոնային համակարգերն ու լազերային զենքերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր