211652_close_icon
views-count3314 դիտում article-date 15:48 19-11-2016

Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումներից հրաժարվելու լրջությունը չի կարելի թերագնահատել. ԵԽԽՎ

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թյուրբերն Յագլանդը հայտարարությամբ է տարածել՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման շարունակականության և, մասնավորապես, իրավապաշտպան Իլգար Մամեդովի գործով Ադրբեջանի գերագույն դատարանի վճռի հետ, հաղորդում է contact.az-ը։ «Այսօր Ադրբեջանի գերագույն դատարանը չպաշտպանեց մարդու իրավունքներիհարցերով եվրոպական դատարանի առջև ստանձնած իրավաբանական պարտավորությունները։ Ադրբեջանի համար՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի, չի կարելի թերագնահատել դրա լրջությունը»։ Յագլանդի խոսքով՝ տեղի ունեցածը Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Եվրոպական կոնվենցիայի հանդեպ բացահայտ արհամարհանք է և խաթարում է համագործակցության ողջ ոլորտը. «Այս գործը վերաբերում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններին, որոնք կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Կոնվենիցան չկատարելու համար։ Այդ իսկ պատճառով հարցը անհապաղ կդրվի օրակարգ՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի հաջորդ նիստում»։

Նմանատիպ նյութեր