211652_close_icon
views-count1390 դիտում article-date 10:16 06-03-2019

ԱԺ-ի առաջարկով Երևանի ավագանին կանվանափոխի գեղասահքի դպրոցը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ որոշ պատգամավորներ մտադիր են հանդես գալ հայտարարությամբ՝ առաջարկելով Երևանի ավագանուն փոխել դեռևս 2015թ. ընդունված որոշումը, ըստ որի՝ Երևանի գեղասահքի դպրոցն անվանակոչվել էր ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով: Սրա պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին: Ընդհանրապես որևէ մարդու, առավել ևս օտարերկրացու անունով ինչ-որ բան արժի անվանակոչել միայն նրա մահից հետո, երբ նրա գործունեությունն ու կենսագրությունը ամբողջացել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր