211652_close_icon
views-count1928 դիտում article-date 16:56 06-03-2019

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտունի քաղաքի շրջվարչակազմի ղեկավարության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին այցելել է Մարտունի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Մարտունու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակից զորացրված սպաներին աշխատանքով ապահովելու խնդիրներին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր