1338 դիտում
20:04 06-03-2019
ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարարի հետ
Մարտի 6-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի (Kajsa Ollongren) հետ:
Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ նախարար Օլոնգրենը նշեց, որ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին և ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացին, ինչը բարձր գնահատականի է արժանի։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեպան Բալայանը նախարար Օլոնգրենին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները և կառավարության գործունեության օրակարգը։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ 2019թ. տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումների երկու երկրների վարչապետերի և արտգործնախարարների միջև, ինչը պարարտ հող է ստեղծել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու համար։
Կայսա Օլոնգրենը ողջունեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը և իր քաղաքական կուսակցությունը՝ D66-ը, պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածքային կառավարման, հանրային ծառայության բարեփոխումների, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում հոլանդական փորձը Հայաստանում ներդրման հնարավորությունների շուրջ։
Նմանատիպ նյութեր
3827 դիտում
19:40 04-10-2018
Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան
1876 դիտում
19:16 28-12-2018
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելել է Նիդերլանդների նորարարության կենտրոն
Այս բաժնից
721 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
919 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1678 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն