1932 դիտում
12:26 07-03-2019
Քննչական կոմիտեն պարզում է սննդի կետից գողության փորձ կատարելու հանգամանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից գողության փորձ կատարելու հանգամանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 06:07-ին, մի խումբ անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող սննդի կետի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում ստացվել են սննդի կետի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսագրությունում երևացող անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39201 դիտում
12:10 08-07-2019
Քննչական կոմիտեն պարզում է 6 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
7712 դիտում
17:13 26-01-2018
Բռնել էին գողության և գողության փորձ կատարելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
5602 դիտում
09:54 24-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
811 դիտում
09:35 24-01-2025
Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ