211652_close_icon
views-count1040 դիտում article-date 22:06 07-03-2019

Նախագահ Սարգսյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ հանդիպմանը առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում: Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով շարունակել իր օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը, և արդեն իսկ ընթացքի մեջ է համագործակցության նոր ռազմավարությունը: Հանրապետության նախագահն առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր